«Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը չեզոքացվել է Բոհոլ կղզում Ֆիլիպինների կառավարական ուժերի հետ հրաձգության արդյունքում, հայտնում է CNN Philippines հեռուստաալիքը` վկայակոչելով երկրի զինված ուժերին:
«Դա իրոք Խոսելիտո Մեյորիան է, նա սպանվել է, երբ մեր զորքերը բախվել են նրանց խմբի հետ»,- հայտնել է հեռուստաալիքին Ֆիլիպինների զինված ուժերի ներկայացուցիչ Ռեստիտուտո Փադիյան:
Ավելի վաղ Բոհոլի նահանգապետը հայտնել էր, որ բախումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 12.45-ին և ավարտվել նվազագույնը խմբավորման վեց անդամների չեզոքացմամբ:
Reuters գործակալության տվյալներով` խմբավորման չեզոքացված անդամը անմիջական մասնակցություն էր ունեցել Կանադայի և Գերմանիայի քաղաքացիների առևանգման և սպանության մեջ: