Մարսի մակերևույթին քարացած կոճղ է հայտնաբերվել: Ծառը պահպանվել է ավելի քան 3 մլն տարի անց, հայտնում է gogetnews.info-ն:
Մարսագնացը նոր լուսանկարներ է ուղարկել Կարմիր մոլորակից:
Լուսանկարներից մեկում պարզ երևում է քարացած ծառը:
Գիտնականները կարծում են, որ մի ժամանակ Մարսը բարգավաճող մոլորակ է եղել, սակայն բնական աղետի հետևանքով մոլորակը պարզապես անշունչ անապատ է դարձել:
Բացի դրանից՝ հողում հայտնաբերվել են միկրոօրգանիզմներ, որոնք հաստատում են հնում կյանքի գոյությունը: