Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ի՞նչ է տեսել երազում Արոնյանը՝ Կարլսենի հետ մրցավեճից հետո. Հայ գրոսմայստերը բացահայտում է փայլուն ելույթի գրավականը

Գերմանական Բադեն Բադենում ընթացող շախմատի Grenke Chess Classic գերմրցաշարում փայլուն արդյունք է ցույց տվել հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Մեր շախմատիստը չորս անընդմեջ հաղթանակ է տարել, ինչը նման մակարդակի մրցումներում հազվադեպ երևույթ է: 6-րդ տուրում Արոնյանը հաղթելով չինուհի Հոու Յիֆանին վերջին տուրից առաջ ապահովել է առաջին հորիզոնականը: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն այս տուրում կիսել է միավորը Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի հետ և 3.5 միավորով երկրորդ տեղում է: Ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ունի նույնքան միավոր: Մեկնաբանելով իր ելույթները հեղինակավոր մրցաշարում Արոնյանը կեսկատակ-կեսլուրջ նշել է, որ հաղթողի կոչումը նվաճելու մեջ մեծ դարակատարություն է ունեցել Կարլսենի հետ պարտիայից հետո հանգիստ քնելը:

«Կարլսենի հետ պարտիան լարված էր: Հաջողվեց ճիշտ մարտավարություն ընտրել և կիսել միավորը: Աշխարհի չեմպիոնը առավելություն ուներ և մոտ էր հաղթանակին: Գիտեք, երբ պարտիան հաղթում ես, բավական դժվար է քնելը: Երբ վատ ես խաղում և դժվարությամբ ես կորզում կես միավոր՝ քնում ես հանգիստ»,- ասել է հայ շախմատիստը:

Արոնյանը և Կարլսենը մրցել են երկրորդ տուրում: Այս մրցավեճից հետո Արոնյանը սկսել է ֆանտաստիկ պարտիաների շարքը: Արոնյանի քնելու վերաբերյալ կատարած բացահայտումից հետո շախմատի աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ կարծում են, որ հայ շախմատիստը Կարլսենի հետ պարտիայից հետո գերբնական երազ է տեսել ինչը դարձել է հաղթելու հիմնական գրավականը: Գերմանական մամուլում զետեղված դիտարկման համաձայն էլ մինչ Կարլսենը զբաղված էր սանրվածքը ամեն օր փոխելով՝ Արոնյանը ուղղակի հանգստանում էր և բավականություն ստանում անցկացրած պարտիաներից: Գերմանացի մասնագետները մեծ ուշադրությամբ են հետևել Լևոն Արոնյանի և Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի միջև կայացած պարտիան՝ այն որակելով դուել:

Նշվում է, որ Արոնյանը անց է կացրել դասագրքային պարտիա՝ ոչ մի հնարավորություն չտալով Ադրբեջանի ներկայացուցչին: «Արոնյանը խաղաց իդեալական մարտավարությամբ: Նման դեպքերում շատ դժվար է սխալնել թույլ չտալը»,- պարտիայից հետո ասել է Նայդիչը:

Տպավորիչ է եղել նաև Արոնյանի և Հոու Յիֆանիի  միջև կայացած պարտիան: Նշենք, որ հենց առաջին տուրում չինուհի գրոսմայստերին հաջողվել էր հաղթել ամերիկացի առաջատար շախմատիստ Ֆաբիանո Կարուանային: Ըստ մասնագետների  Յիֆանին ուղղակի նոկաուտի է ենթարկել Կարաունային և վերջինս այդպես էլ չի կարողացել ուշքի գալ:

«Ես ավելի լավ էի պատրաստվել սկզբնախաղին: Ընդունեմ սակայն, որ միջնախաղում մրցակիցս բավական հաջող էր պաշտպանվում և հավասարեցրել էր խաղը: Նրա պարտության գլխավոր պատճառը ցայտնոտային իրավիճակներ էր: Արագ որոշումներ կայացնելիս Յիֆանին սխալներ թույլ տվեց, իսկ ես օգտվեցի դրանցից»,- նշել է Արոնյանը: Ուշադրություն դարձնենք, որ Արոնյանի բոլոր դիտարկումներն ու մեկնաբանությունները անկեղծ են, առանց տողատակերի: Նույնիսկ պարտված պարտիաներում մեր գրոսմայստերը բացահայտ կերպով մատնանշում է թույլ տված սխալներն ու բացթողումները: Այս տարվա հունվարին Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում տեղի ունեցած գեր մրցաշարում Արոնյանը հայտարարել էր, որ հաջող ելույթներին նպաստում է պարտիաների օպերայի դահլիճում անցկացնելը:

«Շատ հաճելի է հանդես գալ մի վայրում, որտեղ ելույթ են ունեցել աշխարհահռչակ երաժիշտներ»,- նշել էր Արոնյանը: Շատ մասնագետներ այս հայտարարությունից հետո խոսում են Արոնյանի բնույթով արտիստ լինելու մասին նկատելով որ հայ գրոսմայստերի ելույթներում մեծ դրեակատարություն ունի նրա տրամադրությունը: Ինչևէ այս հաջողությունից հետո հայ գրոսմայստերը կբարելավի դիրքը ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում