Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ-ի ավագանու ցուցակը գլխավորորղ Տարոն Մարգարյանը մի քանի թիմակիցների հետ հանդիպեց Արաբկիր վարչական շրջանի բնակիչներին:
Դիմելով՝ արաբկիրցիներին, Երևանի ավագանու անդամ Երվանդ Երզնկյանը նշեց. «Ես հավատում եմ Տարոն Մարգարյանին: Տարիներ շարունակ տեսել եմ՝ ինչպես է աշխատում Տարոն Մարգարյանը: Նա հիմնանորոգել է Երևանի բոլոր երաժշտական դպրոցները, մանկապարտեզներն անվճար է դարձրել, ստեղծել է նպաստավոր պայմաններ մեր երեխաների համար: Ես հավատում եմ նրան, որովհետև տեսել եմ նրա աշխատանքը»:
Երզնկյանի հավաստմամբ՝ մի քանի օր առաջ Տարոն Մարգարյանը 40 մլն դրամի երաժշտական գործիքներ է նվիրել երաժշտական դպրոցներին:
Մանրամասները՝ տեսանյութում: