Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դուգինի վտանգավոր շեշտադրումները ԼՂ-ի մասին չի կարելի անտեսել

Ներկայիս անորոշությունը արցախյան հարցի շուրջ կպահպանվի դեռ մի քանի ամիս, սակայն ընդհանուր ռազմաքաղաքական լարվածության աճը կշարունակվի: Սա լավ շրջան է Երևանի ու Ստեփանակերտի համար՝ նոր առաջարկներով ու նախաձեռնություններով հանդես գալու համար, «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նշեց Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը:

Փորձագետը նաև մեկնաբանեց ռուս ազգայնական գործիչ Ալեքսանդր Դուգինի վերջին հարցազրույցը ադրբեջանական haqqin.az կայքին, որում անդրադարձ էր կատարվել ղարաբաղյան խնդրին: Մելիքյանը նկատեց, որ Հայաստանում կան բավական ազդեցիկ քաղաքական գործիչներ, որոնք ակտիվորեն քարոզում են հօգուտ Դուգինի ներկայացրած վտանգավոր սցենարի իրագործման:

Իր ազգայնական հայացքներով հայտնի քաղաքագետն այդ հարցազրույցում կրկին նշել էր հակամարտության կարգավորման՝ իր կողմից նախկինում բազմիցս սցենարի մասին, որը նա անվանում է «Լավրովի պլանը»: Ընդ որում, Դուգինը հստակ նշում է, թե ըստ այդ սցենարի՝ ինչ բանաձևով է առաջարկվում լուծել հիմնախնդիրը: «Խոսքը հայերի կողմից գրավված տարածքների վերադարձի մասին է, բայց ոչ ճանաչման դիմաց»,- ասել է նա:

– Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք մեկնաբանում նման սցենարի պարբերական շրջանառումը ոչ միայն Ալեքսանդր Դուգինի, այլև ռուսաստանցի այլ փորձագետների կամ լրատվամիջոցների կողմից:

– Պարոն Դուգինն իսկապես ուշագրավ շեշտադրումներ է արել այդ հարցազրույցում: Ըստ նրա՝ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի հայկական ուժերի կողմից զավթված տարածքները հանձնվեն Ադրբեջանին առանց պաշտոնական Բաքվի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման և, անգամ, տալիս է այսօրինակ մոտեցման հստակ ձևակերպված բանաձևը՝ «տարածքներ իրավիճակի բարելավման դիմաց»: Ճիշտ է, նա անմիջապես ավելացնում է, որ հայերը չեն համաձայնվում գնալ այս կարգի լուծման:

Պարոն Դուգինը արդի փուլում ռուս-թյուրքական քաղաքական, ռազմական, տնտեսական սերտաճման գաղափարախոսության կերտողներից ու ջատագովներից է, և այս հարցազրույցում իր կողմից հնչեցված մտքերը ծառայում են արցախյան հիմնախնդրի համատեքստում Բաքվի կողմից Մոսկվայի հանդեպ տածած անվստահությունն ու հիասթափությունը չեզոքացնելու նպատակին: Փաստորեն, պարոն Դուգինի կողմից բարձրաձայնված բանաձևն անգամ Մադրիդյան սկզբունքներ կոչված փակուղային ու անհեռանկար ծրագրին է հակասում, և այդ մասով, եթե նա չի ստում, որ ՌԴ ԱԳՆ դիրքորոշումն էլ է նույնը, ապա Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող ռուսական միջնորդական առաքելությունը սկսել է ԱՄՆ և Ֆրանսիայի մոտեցումների հետ չհամընկնող ինչ-ինչ տարբերակներ ևս դիտարկել: Բոլոր դեպքերում սա դեռևս մասնավոր կարծիք է, որը համապատասխան պաշտոնական հաստատումը դեռ չի ստացել:

Այլ հարց է, որ այսօր Հայաստանում կան բավականին ազդեցիկ քաղաքական գործիչներ, որոնք մշտապես ակտիվորեն քարոզել և քարոզում են հօգուտ Դուգինի կողմից ներկայացված տարբերակի: Պարոն Դուգինի մոտեցումների իրագործումը հնարավոր չեմ համարում և այդ ուղղությամբ արված ցանկացած փորձ դեռևս սաղմնավորման մակարդակում պետք է ամենակոշտ ձևով կասեցվի:

– Կարծում եք՝ սա զուտ մեկ անձի տեսակետն է, թե՞ ավելի լայն քաղաքականության մի մաս:

– Այդ մեկ անձը ռուսական քաղաքագիտական և փորձագիտական որոշակի շրջանակներին բնորոշ քաղաքական մտածողության կրող է, որն ունի հստակ գերնապատակի հասնելու համար նախապատրաստված գործողությունների ծրագիր: Այս կարգի մարդկանց պետք չէ անտեսել, քանի որ նրանք առաջնորդվում են համոզմունքների թելադրանքով և կարող են հանուն իրենց կողմից դավանվող «վեհ» գաղափարների՝ առանց աչք թարթելու զոհաբերել մեր ամենաարմատական, կենսական շահերը:

– Իսկ որքանո՞վ է ընդհանրապես իրական «Լավրովի պլան» կոչվածը, եթե նաև հաշվի առնենք ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի վերջին հոդվածը ադրբեջանական թերթերից մեկին՝ ռուս-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

– Իրավիճակն աշխարհում սրընթաց փոխվում է, և կարծում եմ, որ Ռուսաստանի պարագայում ահագնացող նոր մարտահրավերները մոտ ապագայում կհանգեցնեն որոշ սկզբունքային վերանայումների նաև Հարավային Կովկասի հանդեպ վարվող քաղաքականության ընդհանուր ռազմավարության համատեքստում, ինչը կանդրադառնա նաև արցախյան հակամարտության կարգավորման մասով ռուսական մոտեցումների վրա:

– Ներկա իրադրությունում, երբ Հայաստանում արդեն կայացել են խորհրդարանական ընտրությունները, երբ նաև սրվում է լարվածությունը հարևան ռեգիոններում, Թուրքիայում շարունակվում է քաղաքական լուրջ փոփոխությունների գործընթացը, դեռ հստակեցված չեն Ռուսաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների նոր նախագահի վարչակազմի հետ, ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի շուրջ՝ թե՛ դիվանագիտական, քաղաքական և թե՛ ռազմական առումով:

– Ընդհանուր առմամբ մի քանի ամիս դեռ կշարունակվի անորոշության շրջանը, որի ընթացքում դժվար թե բեկումնային որոշումներ կայացվեն, սակայն ընդհանուր ռազմաքաղաքական լարվածության աճը կշարունակվի: Սա Երևանի ու Ստեփանակերտի համար լավ ժամանակաշրջան է՝ նոր առաջարկներով ու նախաձեռնություններով հանդես գալու համար: Այլ հարց է, որ մեր պատասխանատուներն անհրաժեշտ նախաձեռնողականությունը դրսևորելու համար պետք է քաղաքական հեռատեսություն և մասնագիտական համարժեքություն հանդես բերեն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում