Իտալացի հայտնի հեծանվորդ Միկելե Սկարպոնին՝ «Ջիրո դ’Իտալիա» հեծանվավազքի 2011 թ. հաղթողը, հարազատ Ֆիլոտտրանո քաղաքում ավտովթարի զոհ է դարձել: Մարզման ժամանակ նրան ավտոֆուրգոն է հարվածել, հայտնում է BBC-ն:
37-ամյա սպորտսմենը շաբաթ վաղ առավոտյան սկսել է մարզվել: Ավտոմեքենան նրան հարվածել է խաչմերուկում տնից ոչ հեռու: Բախման հետևանքով Սկարպոնին զոհվել է:
Միկելե Սկարպոնին կին և 2 երեխա ուներ: