Տաքսիով այսօր գնում էի քաղաքապետարան, վարորդն ընդդիմադիր էր, մինչև հասանք քաղաքապետարան՝ տաքսիստը դարձավ մեր կողմնակիցը: Այս մասին այսօր նախընտրական քարոզչության շրջանակում արաբկիրցիների հետ ՀՀԿ-ականների հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը:
Նա նշեց, որ հավատում և վստահում է Տարոն Մարգարյանին, քանի որ վերջինիս գործին ականատես է եղել տասնյակ տարիներ: «Ես հիշում եմ, որ Տարոնը երբ եկավ քաղաքապետարան և տեղակալ դարձավ, աշխատում էր գիշեր-ցերեկ: Ղեկավարում էր հիմնարկ, և բոլորից շատ ինքն էր աշխատում: Իհա՛րկե, շատերից բաժանվեց, քանի որ լավ չէին աշխատում…»:
Լևոն Իգիթյանը Տարոն Մարգարյանին բնորոշեց որպես մրցակցությունից դուրս թեկնածու:
Մանրամասները՝ տեսանյութում: