Ֆրանսիայի անդրծովյա տարածքների ընտրողներն առաջինն են սկսել քվեարկել հանրապետության նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Ընտրատեղամասերը բացվել են Սեն-Պիեռում և Միկելոնում։ Առաջիկա ժամերին նրանց կմիանան Գվադելուպայի, Մարտինիկայի, Ֆրանսիական Գվիանայի և Ֆրանսիական Պոլինեզիայի բնակիչները, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նման վաղ քվեարկության պարտադրում է ժամային գոտիների տարբերությունը։ Մայրցամաքային Ֆրանսիան դադար է վերցրել՝ մտորումների համար, այնտեղ այսօր լռության օր է։
Երկրորդ փուլ դուրս գալու համար պայքարում են 11 թեկնածուներ։ Ֆավորիտներ են հանդիսանում Էմանուել Մակրոնը, Մարին Լե Պենն ու Ֆրանսուա Ֆիյոնը։