«Ելք» դաշինքն այսօր քարոզարշավ իրականացրեց Ավան վարչական շրջանում: Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ավանցիների հետ զրույցում հավաստիացրեց, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում լավ է աշխատելու. «Պակաս տեղ չեմ թողնելու»:
Ավանցիները ներկայացրին իրենց մտահոգություները, նաև իրենց դժգոհությունն արտահայտեցին կառավարությունից՝ ասելով՝ մեր կառավարությունը մեռած է:
Ավանցի մի կին էլ բողոքեց, որ ՍԱՍ-ի Արտակը գողացել է Զոհրաբ Զոհրաբյանի քվեները և հետաքրքրվեց, թե ինչ եղավ ՍԱՍ-ի Արտակի գործը:
Մանրամասները՝ տեսանյութում: