Tuesday, 16 04 2024
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»

Լավ գաղափարը կեղտոտ միջավայրում չի կարելի ասպարեզ բերել. Վահան Բադասյանը՝ «Ազգ-բանակի» մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, Հայաստանում անցկացվում է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը։ Պաշտպանության նախարարի այս նախաձեռնությունը շատ քննարկվեց և արժանացավ նաև քննադատությունների։  Հետաքրքիր է՝ այս կոնցեպտը Հայաստանին որքանո՞վ է անհրաժեշտ։

Իհարկե, ազգ-բանակ կոնցեպտը շատ անհրաժեշտ է։ Դա հենց այնպես գաղափար չէ, դա եղել է նաև նախկինում, երբ Ադրբեջանը մեզ պատերազմ պարտադրեց։ Երբ 1991 թվականին բանակը հիմնվել է՝ հենց այդ կոնցեպտով է եղել։ Հետագայում սովետական բանակի մնացորդ միջակությունները (դա անձնավորությունների խումբ է, որ ազգ-բանակը սարքել են խորհրդային բանակի նման մի բան) դա վերացրին։ Սովետական բանակում  միջազգային հարաբերությունները երեք կառույց էին ճշտում՝ հրամանատարական հետաքննություն, զինդատախազություն և ռազմական տրիբունալ։ Իսկ հիմա 8-9 կառույց կա՝ քննչական համակարգ, ռազմական ոստիկանություն, քրեական հետախուզություն և այլն. սա մեկ կարևոր հանգամանք։ Հաջորդը՝  այս 20 տարիների ընթացքում բանակի թալան է իրականացվում  որոշ հայտնի գեներալների կողմից։ Հիմա Վիգեն Սարգսյանը որպես նախարար ճիշտ է  դրել 1000 դրամի գաղափարը. դա ազգ-բանակի բաղադրիչներից մեն է։ Ամեն զինծառայող՝ պայմանագրային և այլն, պետք է  իմանա, որ իր  վիրավորվելու կամ, Աստված չանի, մահանալու դեպքում ընտանիքն  ուշադրության կենտրոնում է լինելու։

Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, թե  ինչու էինք բանակի սկզբնավորման շրջանում  այդպիսի մոդել ստեղծել՝  ամբողջ ազգը բանակի մեջ էր։ Մենք այդ ձևով ենք հաղթել։ Հիմա նշում եմ՝ 1000 դրամի գաղափարն էլ ճիշտ էր, բայց արդար չէր, որովհետև թալանը շարունակվում է։ Այն  վեց միլիարդը, որ պետք է ստանա բանակը, տարեկան դրանից մի քանի անգամ շատ թալանվում է բանակից։ Շատ հարցեր կան, շատ օրինակներ կարելի է բերել։ Պետք է ուշադրության կենտրոնում պահել  այս համակարգը։ Թալանող գեներալները պետք  է հայտնվեն դատարանի առջև, և նրանց ունեցվածքը պետք է կոնֆիսկացիայի ենթարկվի՝ հօգուտ բանակի։

– Աաում եք՝ գաղափարը լավն է, անհրաժեշտություն կա։ Բայց հասարակությունն այնքան թերահավատ է, որ մի մասը մտածում է, թե այդ գումարներն էլ կգրպանվեն։

Հասարակությունը շատ լավ կընդունի, եթե այդ վերը նշվածները կատարվեն՝ բոլոր գողերին ու ավազակներին հանեն ասպարեզից ու պատասխանատվության ենթարկեն։

– Իսկ այս համակարգն ի զորո՞ւ է դա անել։ Նույն պաշտպանության նախարարը կարո՞ղ է։

– Գուցե Վիգեն Սարգսյանն ունենա այդպիսի ցանկություն, բայց միայն ցանկությունը քիչ է։ Պետք է նաև հնարավորություն ունենալ։ Նա մենակ չի կարող դա անել, պետք է անի համակարգը, ինչին ես կասկածում եմ։

– Հենց այդ համակա՞րգը չի հովանավորում թալանը։

Իհարկե, համակարգն է հովանավորում և հակառակը։ Թալանող գեներալները պաշտպանում ու պահպանում են իշխանությունը։

– Պարոն Բադասյան, եթե ամփոփենք  ընդհանուր մթնոլորտը՝ հետընտրական այս ձայնագրությունների, մյուս ընտրակեղծարարությունների ֆոնին ազգ-բանակ կոնցեպտն ինչքանո՞վ է տեղին ասպարեզ բերել։

Ես դեմ եմ, որ փայլուն գաղափարները նման պարագայում առաջ քաշվեն. պետք է դաշտը մաքրվի, և նոր առաջ բերվեն։ Եվ միայն դա նկատի չունեմ։ Օրինակ՝ վարչապետի կողմից սփյուռքահայությանը դիմելը լավ գաղափար է։ Հայաստանի իշխանությունը պետք է դիմի Սփյուռքին, բայց դաշտը պետք է մաքրվի՝ նոր դիմի։ Կեղտոտ դաշտում պետք չէ դիմել Սփյուռքին, այդ լավ գաղափարը առնվազն մի քանի տարով թաղվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում