Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ևս միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին: Իր աջակցության մասին տեսագրությունը հրապարակվել է համացանում:
«Մենք պետք է հետևողական լինենք մարդու իրավունքների պաշտպանության գործում, օգնենք փախստականներին և երեխաներին: Իմ անունն է Ջենիֆեր Լոպես, և ես խոստանում պահել խոստումը և երբեք չմոռանալ»,- ասել է Լոպեսը:
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: