Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Այսօր Երկրի միջազգային օրն է. Google-ն այն նշում է դուդլով

Google-ն իր որոնողական գլխավոր էջում դուդլ է տեղադրել Մայր Երկրի միջազգային օրվա կապակացությամբ, որը նշվում է ապրիլի 22-ին։ Դուդլն իրենից ներկայացնում է Երկիր մոլորակի պահպանությանն ուղղված խորհուրդներ՝ ֆոտոպատմությունների տեսքով։

Օրը Բոլիվիայի նախաձեռնությամբ հռչակվել է 2009 թվականի ապրիլի 22­-ին ՄԱԿ-­ի Գլխավոր ասամբլեայի 63­-րդ նստաշրջանում: Որպես բանաձևի համահեղինակներ հանդես են եկել ՄԱԿ­-ի ավելի քան 50 անդամ պետություններ։

Նստաշրջանի նախագահ Միգել դ’Էսկոտոն հայտարարել էր, որ բանաձևում այս միջազգային օրվա հռչակումն այն բանի ճանաչումն է, որ Երկիրը և իր էկոհամակարգերը մեր տունն են, որոնք կյանք են ապահովում։

Երկիր մոլորակի օրը նշելու ավանդույթը ծնունդ է առել ԱՄՆ­-ում բնապահպան ակտիվիստ Գեյլորդ Նելսոնի նախաձեռնությամբ: 1970 թվականի ապրիլի 22-­ին Երկիր մոլորակի օրը նշվել է առաջին անգամ: 1990 թվականին այս օրը դարձել է միջազգային ակցիա, որին 200 միլիոն մարդ է մասնակցել աշխարհի 141 երկրներում:

Միջազգային օրվա նպատակն է գրավել հանրության ուշադրությունը մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա։ Օրը նշվում է ավելի քան 192 երկրներում։ Տարբեր երկրներում այս օրը կազմակերպում են բազմազան միջոցառումներ և ակցիաներ, ներառյալ խորհրդաժողովներ, ցուցահանդեսներ, խոշոր քաղաքների բանուկ փողոցներում ավտոմոբիլային երթևեկության փակում, տարածքի մաքրում և ծառատունկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում