Առնվազն 140 աֆղան զինծառայողներ են զոհվել Աֆղանստանի հյուսիսային Բալխ նահանգի ռազմաբազայի վրա «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աֆղան պաշտոնատար անձանց։
Դեպքը տեղի է ունեցել նահանգի վարչական կենտրոն հանդիսացող Մազարի-Շարիֆ քաղաքի մոտ։
Պաշտոնատար անձիք նշում են, որ զոհերի թիվը կարող է ավելին լինել։
Իրավիճակն Աֆղանստանում վերջին ամիսներին նկատելիորեն վատացել է։ Թալիբները, ովքեր ավելի վաղ զգալի տարածքներ են տնօրինել երկրի գյուղական շրջաններում, հարձակում են սկսել խոշոր քաղաքների վրա։ Երկրի տարածքում ուժեղացել է նաև ԴԱԻՇ-ի ազդեցությունը։