ԱՄՆ-ը պատրաստ է անել անհրաժեշտ ամեն բան՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար՝ Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքի համատեքստում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Սիդնեյում Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի հետ կայացած բանակցություններից հետո՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«ԱՄՆ-ը դաշնակիցների հետ համատեղ կշարունակի տնտեսական և դիվանագիտական ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա՝ պահպանելու համար Կորեական թերակղզու միջուկազերծ կարգավիճակը։ Մենք դիտարկում ենք գործողություների բոլոր հնարավոր տարբերակները»,-ասել է նա։
Իր հերթին Ավստրալիայի վարչապետը կոչ է արել Չինաստանին օգտվել Փխենյանի վրա իր «վիթխարի ազդեցությունից»՝ ստիպելու նրան հրաժարվել հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացումից։