Նյու Յորքի քաղաքային խորհուրդ է ներկայացվել օրինագիծ, որի շրջանակում տեղի ոստիկանությանն ու պաշտոնյաներին կարգելվի համագործակցել դաշնային իշխանությունների հետ քաղաքից անօրինական ներգաղթյալների արտաքսման հարցում։ Այս մասին հայտնում է RT-ն։
Օրինագծի հեղինակներ են դարձել Դեմոկրատական կուսակցության անդամները, որոնց շարքում է Նյու Յորքի քաղաքային խորհրդի խոսնակ Մելիսա Մարկ-Վիվերիտոն։
Օրինագիծն արգելում է քաղաքային բյուջեի միջոցները ծախսել ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանն օգնելու վրա՝ քաղաքից ներգաղթյալների վտարման գործում՝ ասել է քաղխորհրդի անդամ, նախագծի համահեղինակ Ռաֆայել Էսպինալը։
Քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի որոշմամբ՝ քաղաքը հանդիսանում է անօրինական ներգաղթյալների համար քաղաք-ապաստարան։
Միգրացիոն փաստաթուղթը կքննարկվի ապրիլի 25-ին։