Բելգիայի դատախազությունը հայտարարել է հատուկ գործողության ընթացքում ահաբեկչության մեջ կասկածվող 5 մարդու ձերբակալության մասին։ Այս մասին հայտնում է RTL գործակալությունը՝ հղում անելով դաշնային դատախազին։
«Ահաբեկչական դոսյեի» շրջանակում բրյուսելյան շրջանում անցկացված խուզարկությունների ժամանակ 5 անձիք կալանքի տակ են վերցվել։ Դա կապված չէ Փարիզում և Բրյուսելում կատարված հարձակումների հետ, այդ թվում Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած հրաձգության։
Քննության շահերից ելնելով՝ ավելի մանրամասն տեղեկություն չի հաղորդվում։