Վենեսուելայի Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ անցած գիշեր Կարակասում անկարգությունների ու թալանի ժամանակ զոհվել է 12 մարդ։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Եվս 7 մարդ վնասվածքներ է ստացել։
Թալանը սկսվել է Պարոկիա-դել-Վալիե շրջանում հինգշաբթի ուշ երեկոյան և շարունակվել ողջ գիշեր։ Այդ իրադարձությունները տեղի են ունեցել ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներից հետո, որոնց ընթացքում 2 օրում սպանվել է 4 մարդ։ Ընդհանուր առմամբ ապրիլի 4-ից, երբ սկսվել են ցույցերը, դրանց զոհն է դարձել արդեն ավելի քան 20 մարդ։
Ապրիլի 4-ից ձերբակալվածների թիվը հասել է 1300-ի։