ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարկային կարգավորումները վերանայելու վերաբերյալ տնտեսության աճի խթանման համար հրաման է ստորագրել, հայտնում է RIA Novosti-ն:
«Թրամփը ստորագրել է 2016 թվականի բոլոր նշանակալի հարկային կանոնների վերանայման մասին հրաման, որպեսզի օգնի ամերիկացիներին ազատվել անարդար հարկային քաղաքականությունից: Հարկային օրենսգիրքը նախորդ վարչակազմի ժամանակ շատ թանկ բեռ է դարձել տնտեսության և ամերիկացի հարկատուների համար»,- հայտարարել են Սպիտակ տանը: