Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Օբաման մյուս շաբաթ կվերադառնա հասարակական կյանք. արձակուրդը վերջացել է

Բարաք Օբամայի հետնախագահական արձակուրդը վերջանալու վրա է: Ֆրանսիական Պոլինեզիայում մի քանի շաբաթ անցկացնելուց հետո, երկուշաբթի օրը Օբաման կվերադառնա Չիկագո, մասնակցելու առաջին հասարակական միջոցառմանը որպես նախկին նախագահ: Այդ մասին հայտնում է The New York Times-ը:

Երդման արարողությունից հետո նրա լռությունը կավարտվի մի շարք միջոցառումներով՝ հաջորդ չորս շաբաթների ընթացքում: Երկուշաբթի օրը Չիկագոյի համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը կհետևի Բոստոնում մրցանակաբաշխության արարողությունը. մի շարք ելույթներ, ինչպես նաև անհատական հանդիպումներ ԱՄՆ-ում և Եվրոպայում, ինչպես նաև Գերմանիայում հանդիպում կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Սակայն Օբամայի կողմնակիցներին, որոնք անհամբեր սպասում են նախկին նախագահի պատասխանին նրա իրավահաջորդի մեղադրանքներին և քաղաքականության հակադարձումներին, հավանաբար հիասթափություն է սպասվում:

Նույնիսկ, եթե նա ականատես է լինում իր ժառանգության վրա նախագահ Թրամփի անգութ և քաոսային հարձակումներին, Օբաման հավատարիմ է մնում այն գաղափարին, որ կա միայն մեկ նախագահ: Նրա մտերմներն ասում են, որ նախկին նախագահը մտադիր չէ դիմակայել Թրամփին ներգաղթի, առողջապահության, արտաքին քաղաքականության կամ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերում իր որևէ միջոցառումներում:

Օբաման և Սպիտակ տան նրա նախկին օգնականների փոքր թիմը գիտեն, որ նա հրապարակավ ինչ էլ ասի, որքան էլ որ քողարկված լինի, կմեկնաբանվի որպես քննադատություն Թրամփին:

Օբամայի օգնականները ասում են, որ նա չի քննադատի Թրամփին՝ նույնիսկ վճարովի մասնավոր ելույթներում: Նրանք չեն հայտնել, թե որքան է Օբաման ստանալու ամեն ելույթի համար, սակայն նախկին նախագահ Բիլ Քլինթոնը 2001-ից 2015 թվականներին ամեն ելույթի համար միջին հաշվով ստացել է ավելի քան 200 հազար դոլար, իսկ Ջորջ Բուշ կրտսերը` 100 հազարից 175 հազար դոլար:

Օգնականները հերքում են այն գաղափարը, որ Օբաման պետք է ակտիվորեն պայքար մղի Թրամփի դեմ, ում հետ նա չի խոսել երդման արարողությունից հետո:

Դրա փոխարեն Օբաման պատարստում է ելույթ, որը կկենտրոնանա ավելի լայն թեմաների` քաղաքացիական ներգրավվածության, մոլորակի առողջության, դիվանագիտության անհրաժեշտության, քաղաքացիական իրավունքների և երիտասարդ ամերիկացի առաջնորդների նոր սերնդի զարգացման շուրջ:

Օբաման առաջին նախագահը չէ, ով փորձում է խուսափել քաղաքական վեճերից: Ջորջ Բուշ կրտսերը դիմադրել է իր օգնականների և կողմնակիցների ճնշմանը` Օբամայի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո ամիսներ անց քննադատելու իր հաջորդին:

Սակայն, շատ հազվադեպ է հեռացող նախագահը հանդիպել պարոն Թրամփի նման իրավահաջորդի:

Նախագահի պաշտոնին անցնելուց շաբաթներ անց Թրամփը հավաքել է կաբինետ` նպատակադրված Օբամայի ձեռքբերումների մեծ մասը արմատախիլ անելու: Արդեն որպես նախագահ Թրամփը մեղադրեց նախկին նախագահին իրեն գաղտնալսելու մեջ` առանց որևէ վկայության, և նա Twitter-ում գրեց, որ Օբաման «վատ (կամ հիվանդ) մարդ է»: Թրամփը նաև մեղադրել է Օբամային Սիրիայի քիմիական հարձակումների համար:

Թրամփի հետ կռվի մեջ մտնելու նպատակով Օբամայի վրա ճնշումը կայուն կերպով աճում էր, երբ Թրամփը հակադարձեց Օբամայի ժամանակաշրջանի շրջակա միջավայրի պաշտպանության քաղաքականությանը, արգելեց մի քանի մուսուլմանական երկրներից մուտքը ԱՄՆ, հրաժարվեց առևտրային գործարքներից և այլն:

Չնայած այդ ամենին, Օբաման հիմնականում մնացել է լուռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում