Ռեժիսոր Կարեն Շահնազարովը և երգչուհի Իրինա Ալեգրովան հայտնվել են ուկրաինական հայտնի «Խաղաղապահ» կայքի տվյալների բազայում:
Շահնազարովին ընդգրկել են կայքի բազայում ապրիլի 20-ին «ինքնիշխան պետության ներքին գործերին խառնվելու» և «հանրային նշանակության տեղեկության խեղաթյուրման» պատճառով:
Կայքը մեջբերումներ է ներկայացնում Շահնազարովի՝ Ուկրաինայի մասին խոսքից, որում նա քննադատում է Կիևին ռուսական հեռուստաալիքների դեմ պատժամիջոցների համար, ինչպես նաև այն խոսքի համար, որ Ուկրաինայի իշխանությունը կարող է պատերազմ սկսել Ղրիմի համար:
Ալեգրովան տվյալների բազայում հայտնվել է ապրիլի 21-ին Ղրիմում անցկացրած համերգի պատճառով: