Կանադան Սիրիայի Իդլիբ շրջանում քիմիական հարձակման հետ կապված ընդլայնել է այդ երկրի դեմ պատժամիջոցները` «սև» ցուցակում ընդգրկելով սիրիացի 17 պաշտոնյաների և սիրիական հինգ կազմակերպությունների, հայտնում է Interfax-ը:
«Պատժամիջոցներ են սահմանվում Ասադի ռեժիմի 17 բարձրաստիճան պաշտոնյաների և հինգ կազմակերպությունների նկատմամբ` կապված Սիրիայում քիմիական զենքի կիրառության հետ»,- մեջբերում են ԶԼՄ-ները Կանադայի ԱԳՆ հայտարարությունը` հրապարակված ուրբաթ օրը:
Հայտարարությունում նշված է, որ նոր միջոցները ուղղված են Սիրիայի վրա գործադրվող ճնշման մեծացմանը, որպեսզի երկիրը «անմիջապես դադարեցնի սեփական ժողովրդի վրա կրկնվող և սարսափելի հարձակումները»: