Ամերիկացի դերասան և ռեժիսոր Կլինթ Իսթվուդը կնարահանի The 15:17 to Paris («15:17 դեպի Փարիզ») ֆիլմը` 2015 թվականի օգոստոսին Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած ահաբեկչության մասին: Այդ մասին հայտնում է The Wrap-ը:
Ֆիլմը հիմնված կլինի «15:17 դեպի Փարիզ. Ճշմարիտ պատմություն ահաբեկչի, գնացքի և երեք ամերիկացի հերոսների մասին» գրքի վրա, որի հեղինակն է տեղի ունեցածի ականատեսներից մեկը: