ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը առաջին հանդիպումն է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտնել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է TASS-ը:
«Գլխավոր քարտուղարը և նախագահը պայմանավորվել են մոտակա ժամանակում կրկին հանդիպել: Գլխավոր քարտուղարի կարծիքով` նա ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը գնահատել է կառուցողական»,- ասել է Դյուժարիկը, նշելով, որ նրանց միջև եղել է հետաքրքիր քննարկում: Նրա խոսքերով`հանդիպումը տևել է 10-15 րոպե: