Ապրիլի 22-ին Վաշինգտոնում և աշխարհի այլ հարյուրավոր քաղաքներում երթ տեղի կունենա՝ ի պաշտպանություն գիտությանը, հայտնում է DW-ն: Գերմանիայում երթը նախատեսված է անցկացնել 14 քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում:
«Ով պաշտպանում է գիտությունը, նա պաշտպանում է ժողովրդավարությունը և ընդդիմանում է աջ պոպուլիստներին»,- ասել է Պոտսդամի ինստիտուտի օվկիանոսագիտության և կլիմայագիտության պրոֆեսոր Շտեֆան Ռամսդրոֆը, որը որոշել է մասնակցել ակցիային: