Փարիզի դատախազությունը հրապարակել է երեկ Ելիսեյան պալատի մերձակայքում ոստիկանների վրա հարձակում գործած անձի անունը. Փարիզի գլխավոր դատախազ Ֆրանսուա Մոլենսի խոսքով՝ հանցագործը նախկինում չորս անգամ քրեական պատասխանատվության ենթարկված Քարիմ Շաֆրին է՝ տեղեկացնում է bbc.com-ը:
Դատախազը նաև տեղեկացրել է, որ սպանված հրաձիգի մոտ հայտնաբերվել է գրություն՝ ԴԱԻՇ-ին սատարող բովանդակությամբ: