Հյուսիսային պողոտայում «Ելք» դաշինքի հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա իր ելույթում նշեց. «Այս տրամադրությունը, էներգետիկան, որ այստեղ ստեղծված է, ՀՀԿ-ն, որ մի քանի միլիոն դոլար էր ծախսեր, չէր կարող դա ստանալ»:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ապրիլի երկուսին իրենց դաշինքի օգտին էին քվեարկել:
Մարուքյանը նշեց, որ Տ. Մարգարյանը հրաժարվել է բանավեճից: «Տարոն Մարգարյանը 3-րդ անգամ է ուզում դառնալ քաղաքապետ, հանուն ինչի՞… որ տրանսպորտի գինը 200 դրամ դառնա՞, որ Երևանի ճարտարապետական տեսքը ոչնչացվի՞, Երևանի կենտրոնում շենքեր պայթեցվե՞ն…»:
Մանրամասները` տեսանյութում: