Հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանը գլխավորել է «Հատուկ հայացք» ծրագրի հանձնաժողովը Կաննի փառատոնում, հայտնում է Variety-ն:
Ինչպես նշել են փառատոնի կազմակերպիչները, իր ավելի քան 20-ամյա կարիերայի ընթացքում դերասանուհին ընդունել է համարձակ որոշումներ և հաճույք է ստացել ռիսկի դիմելուց:
2011 թվականին նա Կաննի հանձնաժողովի կազմում է եղել դերասան Ռոբերտ Դե Նիրոյի նախագահությամբ:
«Հատուկ հայացքի» դափնեկիրներին կհայտարարեն մայիսի 27-ին: