Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են համատեղ զորավարժություններ իրականացնել՝ հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Զորավարժություններին ներգրավված են լինելու մեծ թվով զինծառայողներ, զրահատեխնիկա, ականանետներ, ռազմական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային համալիրներ:
Զորավարժությունները տեղի են ունենալու Ադրբեջանում 2017թ. մայիսի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում: