Թուրքիայի Հանրապետության նախկին նախագահ Աբդուլահ Գյուլի որդին` Մեհմեթ Էմրե Գյուլը, ով կրթությունը շարունակում է Անգլիայում, Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ քվեարկել է «ոչ»-ի օգտին:
Այս մասին հայտնում է թուրքական posta.com.tr-ն: Մեհմեթ Էմրե Գյուլը քվեարկությանը մասնակցել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում, որտեղ, նրանից բացի, քվեարկել է նաև Թուրքիայի ևս մեկ այլ քաղաքացի: Քվեատուփից հանված երկու քվեաթերթիկներն էլ եղել են «ոչ»-ի օգտին: