«Կարևոր է այն մեկ քվեն, որը կարող է որոշել երկրի ապագան. մեր այս ուղերձը հասավ բազմաթիվ մարդկանց: Մենք տեսնում ենք, որ «Ելք»-ի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է:
Սակայն ՀՀԿ-ն ու արբանյակ ուժերը փորձում են քեզ՝ ՀՀ քաղաքացուն համոզել, որ քո նախապատվություններում դու միայնակ ես, մնացածը կաշառվելու են, գնալու են ընտրեն ՀՀԿ-ին, որ կանայք ուշագնաց են լինում Կարեն Կարապետյանի համար և դրա համար նրան են ընտրելու, ու սրա հետևանքով քաղաքացին չի գնում ընտրության»: Այսօր Հյուսիսային պողոտայում ելույթ ունենալիս այս մասին նշեց դաշինքի անդամ, ավագանու թեկնածու Արայիկ Հարությունյանը և հավելեց՝ մինչդեռ դու միայնակ չես. դուխով գնա ընտրության:
Մանրամասները՝ տեսանյութում: