«Ի՞նչ է մնացել վարդագույն քաղաք, տուֆե քաղաք Երևանից: ՀՀԿ-ն «Հին Երևան» նախագծով հետևողականորեն քանդել է պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերը և աղճատել Երևանի քաղաքային տեսքը: Քանդվել են բոլոր պատմամշակութային հուշարձանները, և այսօր մենք պետք է վերականգնենք դրանք»: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, Հյուսիսային պողոտայում հանրահավաքի ընթացքում իր ելույթում նշեց Երևանի ավագանու ընտրությունների «Ելք» դաշինքի թեկնածու Դավիթ Խաժակյանը:
Նա խոստացավ, որ «Ելք» դաշինքը, փոփոխություններ բերելով, գոյատևող քաղաքից Երևանը պետք է դարձնի զարգացող քաղաք:
Մանրամասները՝ տեսանյութում: