Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը «Ելք» դաշինքը սկսել է երթով: «Երևա՛ն ջան, ելք կա» կարգախոսը վանկարկելով՝ երթի մասնակիցները քաղաքացիներին կոչ են արել մայիսի 14-ին իրենց ձայնը տալ «Ելք» դաշինքին։
«Ելք» դաշինքով առաջադրված ավագանու անդամի թեկնածու Անահիտ Բախշյանը, ելույթ ունենալով, ընդգծեց, որ «Ելք» դաշինքի անդամներից յուրաքանչյուրը նման է Ռիչարդ Բախի Ջոնաթան անունով ճային: Սա շատ ոգևորող է, և ես էլ եմ դառնում իրենց նման երիտասարդ և ուզոււմ եմ թռչել: Չնայած ֆեյսբուքում ինձ զգուշացրել են՝ Նիկոլի խելքին չընկնես, տանիքների վրա թռվռաս: Բայց ես ասում եմ՝ շատ լավ էլ թռվռալու եմ, հանգիստ եղեք, չեմ ընկնի»: