ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր twitter-ում հայտարարել է, որ Փարիզում ոստիկանների վրա հարձակումը կազդի Ֆրանսիայում նախագահական ընտրությունների արդյունքների վրա:
«Հերթական ահաբեկչությունը Փարիզում: Ֆրանսիայի քաղաքացիներն այլևս դա չեն հանդուրժի: Դա ուժեղ ազդեցություն կունենա նախագահական ընտրությունների վրա»,- գրել է Թրամփը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է կանգնեցնել նախագահական քարոզարշավը՝ Փարիզում ահաբեկչության հետ կապված:
Another terrorist attack in Paris. The people of France will not take much more of this. Will have a big effect on presidential election!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 21 апреля 2017 г.