Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

Սփյուռքի նախարարն ընդունել է արգենտինահայ լրագրող Կլաուս Լանխե Հազարյան

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 21-ին ընդունեց արգենտինահայ ճանաչված լրագրող Կլաուս Լանխե Հազարյանին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայազգի լրագրողի հայանպաստ գործունեությունը, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Դու ինչ ես անում Արցախի» համար համահայկական շարժման շրջանակներում կատարած աշխատանքները:

Կլաուս Լանխե Հազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և մասնավորապես նշեց. «Շուրջ քսանհինգ տարվա լրագրող եմ: Որպես մասնագետ, ինչպես նաև մայրական կողմից հայկական արյուն ունենալով` Արցախի հարցին անդրադառնալն ինձ համար շատ կարևոր և օրակարգային է: Աշխարհը պետք է ճանաչի, հարգի Արցախի ժողովրդի անկախությունն ու ազատությունը:

Այդ նպատակով սկսեցի Արգենտինայում Արցախի մասին իսպաներեն լեզվով տարաբնույթ տեղեկատվություն տարածել, որպեսզի Արցախն ամբողջապես ճանաչվի: Իմ ստեղծած www.soyarmenio.com.ar («Ես հայ եմ») կայքում առանձին «Լեռնային Ղարաբաղ» բաժինն եմ բացել, որտեղ հոդվածներ, լուրեր և այլ նյութեր եմ տեղադրում:

Իբրև հայ՝ ցանկությունս է լրագրողական աշխատանքով օգտակար լինել Արցախին, նպաստել, որ Արցախն աշխարհի կողմից ճանաչվի և արցախցին խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի ապրի:

Կարծում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը հիանալի նախաձեռնություն է սկսել՝ իրականացնելով «Դու ինչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը և 2017 թվականը Արցախի տարի հռչակելով:

Սա հիանալի առիթ է աշխարհասփյուռ հայերին միախմբելու Արցախին սատարելու խնդրի շուրջ: Ես նույնպես միանում են համահայկական շարժմանը, միաժամանակ ուղիներ որոնելով՝ իմ շրջապատում հնարավորինս տարածել այս ծրագիրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում