Ռուսաստանի ռազմական ինքնաթիռները չորրորդ օրն անընդմեջ նկատվում են Ալյասկայի մոտ թռչելիս: Այդ մասին հայտնում է CNN-ը` վկայակոչելով Պենտագոնի աղբյուրին:
Ինչպես հաղորդվում է՝ վերջին անգամ ռուսական կործանիչները մտել են ԱՄՆ հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի` Անկորիջից 700 ծովային մղոն հեռավորության վրա: Պենտագոնում պնդում են, որ այդպիսի թռիչքները չեն սպառնում Միացյալ Նահանգներին, սակայն դրանց հաճախականությունը ուշադրություն է գրավում: