Թուրքիայի քեմալական Ժողովրդական հանրապետական կուսակցությունը (CHP) ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների բողոքարկման դիմում է ներկայացնելու «Դանըշթայ»` Թուրքիայի Հանրապետության բարձրագույն վարչական դատարան:
Այս մասին հայտնում է թուրքական Haberler-ը: «Չկնքված քվեաթերթիկները բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից վավեր ճանաչելու հետ կապված՝ դիմելու ենք «Դանըշթայ»` պահանջելով, որ դրանք անվավեր համարվեն»,- ասել է Ժողովրդական հանրապետական կուսակցության նախագահի օգնական Բյուլենթ Թեզջանը: