ՀՀԿ-ն այսօր իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Էրեբունի թաղամասում: ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Սինոփսիս» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Հովիկ Մուսայելյանն այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանի Էրեբունի թաղամասում ընտրողներին հորդորեց ձայն տալ ՀՀԿ-ին և խոստացավ շարունակել կիսատ մնացած բարեկարգման աշխատանքները:
«Երկրորդ հորդորս այն է, որ երբ ասում ենք գնահատեք մեր թիմի աշխատանքները, հանեք սև ակնոցները, որ լավն էլ կարողանաք տեսնել… Ձայնը տվե՛ք Տարոն Մարգարյանին, և կտեսնեք, որ մեր երազանքի քաղաքի կառուցման նախաշեմին ենք մենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: