WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ) պատկանող գաղտնի փաստաթղթերի փաթեթի նոր մասը, որը կրում Է Vault 7 անվանումը՝ տեղեկացնում է Reuters-ը:
Կայքի աշխատակիցները հայտնում են, որ նոր հրապարակումը ցուցումներ է բովանդակում ԿՀՎ-ի՝ որպես «Արտասվող հրեշտակ» ներկայացված գործիքի օգտատիրոջ համար: Այն նախատեսված է Samsung ընկերության «խելացի» հեռուստացույցներում ներդրված միկրոֆոնների օգնությամբ ձայնագրման, ձայնի հաղորդման ու այն պահելու համար:
Նշվում է, որ հաքերական այս ծրագիրը մշակելիս ԿՀՎ-ն համագործակցել է MI5 բրիտանական հակահետախուզության հետ: Ծրագիրը ստեղծված Է «Տարածում» անվանումը կրող բրիտանական համանման գործիքի հիման վրա: