Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այսօր՝ ապրիլի 21-ին, ՀՀԿ-ն նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Էրեբունի թաղամասից:
Ընտրողների հետ հանդիպմանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ունենք ավելի լավ Երևան, քան նախկինում, և խոստովանեց, որ մայրաքաղաքում կան խնդիրներ, որոնք դեռ պետք է լուծվեն:
«Մենք շատ լավ գիտենք, որ շատ խնդիրներ կան, որոնք ձեզ հետ շփվելով ենք ի հայտ բերել: Մենք մեր թիմով եկել ենք խնդրելու. որ մեզ հնարավորություն տաք շարունակելու այն ծրագրերը, որոնք միասին ենք սկսել: Շարունակելու ենք ավելի զարգացնել մեր քաղաքը, որպեսզի ունենանք բարեկարգ Երևան, որի մասին բոլորս ենք երազում: Դե ուրեմն, եկեք բոլորս միասին գործենք հանուն Երևանի»,- նշեց Տ. Մարգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: