Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կարծում է, որ Ռուսաստանի ցամաքային զորքերի՝ Սիրիա մտնելու անհրաժեշտությունը չկա: Այս մասին նա հայտարարել է RIA Novosti գործակալությանը:
Ասադը հայտարարել է, որ ՌԴ ռազմաօդային ուժերը արդյունավետություն են ցուցաբերել վերջին 1.5 տարվա ընթացքում և դեռևս ցամաքային զորքեր մտցնելու անհրաժեշտություն չկա:
«Միգուցե ապագայում, երբ մեր թշնամիները, նրանց կողմնակիցները, նրանց ահաբեկիչները փոխեն իրենց ռազմավարությունը և ավելի շատ թվով ահաբեկիչներ բերեն ամբողջ աշխարհից, ցամաքային զորքի անհրաժեշտություն կլինի, բայց ներկայում, կարծում եմ՝ պետք չէ»,-ասել է Ասադը: