Քիչ առաջ Ազատության հրապարակից հեծանվաերթով մեկնարկեց Երևանի ավագանու մայիսի 14-ին կայանալիք ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավը՝ «Գալիս ենք արևի քաղաքին տալու ջերմություն» կարգախոսով:
«Թամանյանը մեզ համար արևի քաղաք էր նախատեսել, որին անհրաժեշտ է ջերմություն, մարդկային ջերմություն, մեր սրտերի ջերմությունն է անհրաժեշտ, բայց այսօր մենք ունենք վերևից տաքացնող արև, բայց մեր սրտի արևը խավարի մեջ է: Մենք պետք է այն արթնացնենք ու փոխանցենք մեր քաղաքին»,- ընդգծեց Փոստանջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: