Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Ինչպես է Յուվեցի Կարոն յուրացրել «Վինար»-ի արտադրանքը և ինչ կապ ունի նա գործարանի սնանկացման հետ

«Վինար» ընկերության կողմից շահագործվող գինու գործարանը խաղողագործների պարտքը դեռևս չի մարել, ինչն էլ երեկ կրկին քաղցրաշենցիներին հավաքել էր կառավարության շենքի առաջ: Գյուղացիները պահանջոմ էին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց գումարները։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը երեկ հանդիպեց գյուղացինեի հետ, սակայն ոչինչ չխոստացավ: Նախարարը անդրադառնալով «Վինար» ընկերության շուրջ ստեղծված աղմուկին՝ նշել է, որ պետք է վարչապետի, իրավապահ մարմինների հետ քննարկում անեն, հասկանան՝ ինչ լուծում են տալիս այս խնդրին: «Լծակ կա ազդելու, բայց գումարը տալու լծակ չկա»,- ասել է նախարարը:

Նշենք, որ «Վինար»-ի հետ կապված գյուղնախարարությունը դիմել է դատախազություն՝ ստուգելու համար ընկերության վճարունակությունը: Դատախազությունը նյութեր է նախապատրաստել, գործ է հարուցել, և պարզվել է, որ «Վինար» ընկերությունը վճարունակ է, բայց խնդիրներ կան՝ կապված գործարանի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) հետ, որի կողմից գործարանի ապրանքները յուրացվել են: «Վինար» ընկերությունն էլ դիմել է իրավապահ մարմիններին ապրանքի յուրացման հետ կապված, և ներկայումս քննություն է գնում: Այս գործընթացները, գործարանի տնօրենի խոսքով, երկարացնում են պարտքի մարման գործընթացը

Երեկ կառավարության դիմաց քաղցրաշենցիների բողոքի ակցիայից հետո «Վինար» գործարանի տնօրեն Ավետ Գալստյանն անմիջապես հրավիրվել է գյուղատնտեսության նախարարություն: Գալստյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նախարարությունում հիշեցրել է, որ ՊԵԿ-ի հետ համատեղ իրենք ունեն պարտքի մարման ժամանակացույց և այդ ժամանակացույցով էլ շարժվում են:

«Մենք ՊԵԿ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ 4 ամսվա մեջ այդ գումարները պետք է փակվեն: Ժամանակացույց ենք կազմել, ըստ որի՝ մարտ ամսին 12 միլիոն պետք է մարվի, ապրիլ ամսին՝ կրկին 12 միլիոն, մայիսին՝ 18 միլիոն դրամ, և 15 միլիոն 800 հազար դրամ՝ հունիս ամսին: Ոնց որ պայմանավորվել ենք ՊԵԿ-ի հետ, մենք մեր պարտավորությունները կատարում ենք, բայց մենք չենք կարող միանգամից բոլոր գումարները տալ: Մարտ ամսին 12 միլիոնը փակվել է, որից 5 միլիոնը՝ Քաղցրաշեն գյուղին, 5 միլիոն՝ Այգեզարդին և մյուս գյուղերին: Այս՝ ապրիլ ամսին փակվելու է Շահումյան, վերին Արտաշատ, Նարեկ, Այգեպատ գյուղերին 12 միլիոնի չափով: Ամեն ինչ ժամանակացույցով է, բայց քաղցրաշենցիները, ինչպես միշտ, չհամբերեցին և նորից գնացին կառավարության առաջ»,- ասաց ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը:

Նշենք, որ պարտքի մարմանը զուգահեռ՝ դատարանի որոշմամբ սնանկության վարույթ է սկսվել, օրենքով սահմանված կարգով տնօրենի գործառույթները փոխանցվել են սնանկության կառավարչին, սակայն Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը դատարանում խնդրել է, և դատավորն էլ ընդառաջել է, որ ինքը զբաղվի ընկերության գործերով և մարի գյուղացիների պարտքերը:

«Սնանկության գործընթացի դեպքում ամեն ինչ շատ է երկարում, բացի այդ, գյուղացիները պետք է անհատապես դիմեն դատարան, որպեսզի ստեղծված գումարներից աստիճանաբար փակվի նրանց պարտքը: Բայց ես խնդրել եմ դատավորին, որ առանց դատարանի որոշման, առանց պարտատերերի գրանցման ես գյուղացիների հարցերը լուծեմ, քանի որ նրանք շատ են տանջվել մեր պատճառով: Ես պատասխանատու մարդ եմ և թույլ չեմ տա սնանկության պատճառով գյուղացիների փողերը չմարվեն կամ այդ գործընթացը երկար տևի: Ես այդ խնդրանքով երեկ դիմել եմ նաև գյուղնախարարին»,- ասաց Գալստյանը:

Նշենք, որ երեկ գյուղնախարարը գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Վինարի» հետ կապված ամեն ինչ անօրինական է, ու այս իրավիճակից ելք չկա»։

«Վինար»-ի տնօրենի խոսքով, սակայն, գոյություն ունեցող 3 տեսակի լիցենզիաներից՝ արտադրության լիցենզիա, խաղողի օղու ու մրգային օղու արտադրության լիցենզիա և կոնյակի շշալցման լիցենզիա, ընկերությունը չունի միայն կոնյակի շշալցման լիցենզիա, քանի որ կոնյակի շշալցում չի իրականացնում: «Մենք դրա կարիքը չունենք, դրա համար էլ չենք վերցրել այդ լիցենզիան: Ես երեկ նախարարին բացատրեցի այս ամենը, որ մեր գործունեությունը օրինական է»,- ասաց Գալստյանը:

Ինչպես արդեն նշեցինք, գործարանը պատկանում է Կարո Կարապետյանին, ով խնդրի ծագման օրվանից հայտարարում է, որ ինքը դրա հետ կապ չունի, վարձակալությամբ են տվել տարածքը և վախձակալողներին չեն էլ ճանաչւոմ: «Էտի վարձակալությամբ են վերցրել: «Վինարի» հետ ընդհանրապես կապ չունենք, չենք ճանաչում նրանց: Ոնց որ ձեր տունը վարձով տաք, բերեն-մարդ մորթեն, ասեն՝ դու ես պատասխանատու: Կլինի՞ տենց: …նա է մթերել, թող նա էլ ժողովրդի փողերը տա»,-հայտարարել է պատգամավորը:

Նշենք, սակայն, որ Կարո Կարապետյանը այնքան էլ անմասն չէ «Վինար»-ի շուրջ ստեղծված աղմուկից: Մեզ հասած տեղեկություններով՝ Կարո Կարապետյանը իր աշխատակիցների միջոցով գիշերով գողացել է գործարանի տարածքի ամբողջ արտադրանքը, որից հետո յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել, և որպես պատասխանող ներգրավվել է Կարո Կարապետյանի ընկերությունը:

Ավետ Գալստայնը, սակայն, մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ գողության մանրամասներին՝ հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կպարզեն եղելությունը, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: «Ես չեմ ուզում դրա մանրամասներին անդրադառնալ, քանի որ քննություն է գնում, միայն կարող եմ ասել, որ ամեն ինչ Կարո Կարապետյանի հայտարարելով չի, նա ինչ ուզի՝ կհայտարարի, բայց դա չի նշանակում, որ իր ասածը ճշմարտություն է: Այստեղ կարևորը գյուղացիների հարցն է, որը, ինչպես արդեն նշեցի, ժամանակացույցով սահմանված կարգով մարվում է: Պարզապես պետք է համբերել մինչև հունիս ամիս»,- ասաց Գալստյանը:

30 տարի շարունակ խաղողի մթերմամբ զբաղվող Ավետ Գալստանն այս տարի այլևս մթերում չի իրականացնի: Ցանկանում է շուտափույթ մարել գյուղացիների պարտքն ու փակել էջը: 2016 թվականի մթերումն իր համար առողջական մի շարք խնդիրներ է արժեցել:

Նշենք, որ խաղողի մթերմամբ զբաղվող ընկերությունները, գործարանները հայտնվեցին այս վիճակում մեծամասամբ հենց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատճառով: Անցած տարվա առատ բերքի պայմաններում, երբ գյուղացիները մթերում չէին կարողանում իրականացնել, ճանապարհ էին փակում, վարչապետն այցելում էր գյուղ, գործարարներին հորդորում մթերել բերքը՝ «հետո լավ կլինի» հույսով: Գործարարներն էլ, որոնք դեռևս չէին կարողացել իրացնել նախորդ տարվա արտադրանքը, մթերեցին և արդյունքում հայտնվեցին փաստի առաջ՝ չկարողացան վճարել մթերման գումարները:

Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը երեկ անդրադառնալով այս հարցին՝ հայտարարել է. «Ով որ ստիպել է մթերում իրականացնել, դե ուրեմն թող տեր կանգնի, ինչ ասեմ»:

 

Լուսանկարը ՝  News.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում