Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ներիշխանական հրաբուխը ժայթքեց

Ապրիլի 21-ին Հայաստանում անսպասելիորեն կրկին «գլուխ է բարձրացրել» մի խնդիր, որը կարծես թե հավերժական խնդիր է Հայաստանի համար՝ տոնավաճառների խնդիրը:

Մի քանի տոնավաճառների աշխատակիցներ կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել հարկային մարմնի ստուգումների դեմ՝ հայտարարելով իրենց հանդեպ «հարկային տեռորի» մասին: ՊԵԿ-ն էլ իր հերթին հայտարարել է, որ իր քայլերը ուղղված չեն փոքր ու միջին ձեռնարկատերերի դեմ, դրանք խոշորներին օրինական հարկային դաշտ, վերահսկելի դաշտ բերելու համար արվող քայլեր են, որոնք կրում են կանխարգելիչ բնույթ, իսկ բողոքի ցույցերն էլ ՊԵԿ-ը որակել է ուղղորդված:

Հետաքրքրական է տոնավաճառների, այսպես ասած, կազմը, որ «ընդգրկված» են բողոքի ակցիայում՝ Փեթակ, Սուրմալու, որոնք, ըստ տարբեր տեղեկությունների, պատկանում են նախագահի աշխատակազմի գործերի կառավարչին, և Առինջ մոլ, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Սա նշանակում է, որ ՊԵԿ-ը ուղղորդման համար կասկածում է հենց սեփականատերերին:

Համենայնդեպս, հարց է առաջանում, թե էլ ուրիշ ո՞ւմ, ուրիշ ո՞վ պետք է ուղղորդի փոքր ու միջին ձեռնարկատերերին, եթե ՊԵԿ-ը ոչ թե նրանց, այլ խոշորների դեմ է պայքարում: Եվ եթե նաև արձանագրենք, որ ՊԵԿ ղեկավարը վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցն է, ապա իրավիճակի քաղաքական պատկերը, այսպես ասած, դառնում է քիչ թե շատ ամբողջական: Լիարժեք ամբողջական դարձնելու համար մնում է միայն Սերժ Սարգսյանը՝ որտեղ է նա: Առավել ևս, եթե բողոքի շարքում է տոնավաճառ, որը պատկանում է նրա աշխատակազմի պաշտոնյային:

Դա ինքնաբերաբար չի կարող նշանակել, իհարկե, որ ՊԵԿ-ը թիրախավորում է փաստորեն Սերժ Սարգսյանի թիմակցին: Մակերեսայնություն կլինի աշխատակազմի հաստիքը անմիջականորեն նույնականացնել քաղաքական, իշխանական թիմին, առավել ևս՝ ներիշխանական բավական բարդ փուլում, երբ ակնհայտորեն առկա է խորհրդարանական ընտրությունների 54 տոկոսը, այսպես ասած, մարսելու խնդիր, և իշխանությունը չի կարողանում կողմնորոշվել խորհրդարանական խմբակցության ստատուս քվոյի հարցում: Իսկ դա այն հարցն է, որի վրա պետք է կառուցվի արդեն ապագա և ըստ էության ոչ ժամանակավոր՝ 2018-ի կառավարությունը:

Սրան զուգահեռ՝ հետաքրքրական է դառնում Գագիկ Ծառուկյանի պարագան, որին Սերժ Սարգսյանը հռչակել է խորհրդարանական պատկառելի ընդդիմություն: Ստացվում է, որ ՊԵԿ-ը «թիրախավորել» է «պատկառելի ընդդիմությանը» պատկանող տոնավաճառը, և եթե թիրախում հայտարարում են ոչ թե ՓՄՁ-ներին, այլ խոշորներին, ստացվում է, որ ՊԵԿ-ի թիրախում հենց «պատկառելի ընդդիմության» առաջնորդն է, որը, ի դեպ, ևս չի կողմնորոշվում իր՝ «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական մանդատների պատկանելության, այսինքն՝ խմբակցության կազմի հարցում:

Այսպիսով տպավորություն է ստեղծվում, որ տոնավաճառների խնդիրը այն «լավան» է, որը ժայթքում է, այսպես ասած, «անաղմուկ ընտրությունից» հետո իշխանության ներսում եռալու արդյունքում: Ի վերջո, մյուս դիտանկյունից ստացվում է, որ «ուղղորդող խոշորներն» էլ թիրախավորում են վարչապետ Կարեն Կարապետյանին, և կրկին հետաքրքիր է, թե որտեղ է Սերժ Սարգսյանը:

Այսպիսով, գործ ունենք ավելի շատ ոչ թե պատկերի, այլ խճանկարի հետ: Դրան զուգահեռ՝ առկա է, իհարկե, խնդրի զուտ տնտեսական-կառավարչական կողմը, որը պետք է ի վերջո լուծվի, և տոնավաճառային առևտրի կանոնակարգման հարցը պետք է մեկընդմիշտ դուրս գա օրակարգից: Չկարգավորվածությունն է պատճառը, որ իրենց օրվա հացը կամ պարզապես իրենց կյանքը դասավորելու խնդիրը հոգացող փոքր ու միջին ձեռնարկատերերը պարբերաբար դառնում են ներքաղաքական կամ ներիշխանական «ռազբորկաների», իշխանության կամ պաշտոնների համար պայքարի գործիք: Միևնույն ժամանակ նրանց հետևում թաքնվում են նաև խոշորները՝ լուծելով իրենց հարցերը:

Հարցը պետք է կարգավորվի մեկընդմիշտ, պետք է սահմանվեն նրանց համար խաղի ընդունելի և հասկանալի, միևնույն ժամանակ, իհարկե, անբեկանելի կանոններ, որոնք մի կողմից՝ կկարգավորեն նրանց գործունեությունը, կկանխարգելեն ստվերը, իսկ մյուս կողմից՝ չեն հանդիսանա հարկային մամլիչ՝ առանց այդ էլ բարդ տնտեսական վիճակում, չեն ավելացնի հարկային բեռը՝ ստվերի դեմ պայքարի անվան տակ:

Ամբողջ խնդիրը այն է, սակայն, որ բուն խնդիրը, ինչպես միշտ, առավել մեծ հավանականությամբ ենթակա է քաղաքական շահարկումների, քան լուծումների: Ինչ կլինի այս անգամ, ինչով կավարտվի խնդրի հերթական բռնկումը՝ վարչապետի պաշտոնանկությա՞մբ, տնտեսական ստատուս քվոյի փոփոխությա՞մբ, որովհետև մամուլում շոշափվում է նաև տոնավաճառային կամ առևտրային բիզնեսում խոշորագույն խաղացող Սամվել Կարապետյանի անունը, նրա մրցակիցներին նեղելու հարցում ՊԵԿ-ի լծակները օգտագործելու մասով, թեև ՊԵԿ-ը հերքել է այդ վերագրումը, թե՞ ամեն ինչ կավարտվի իսկապես տնտեսական և պետական տրամաբանության ու ՓՄՁ համար գրավիչ դաշտի հաղթանակով, որը Հայաստանը մեկընդմիշտ կազատի շահարկումների ահռելի ներուժ պարունակող այդ թեմայից:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում