Պարզվել է Խաբարովսկի երկրամսում Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանում կրակ բացած անձի ինքնությունը: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ հրաձիգը Խաբարովսկի երկրամասից Ա.Վ. Կոնևն է՝ 1999թ. ծնված: Տվյալներ կան, որ նա պատկանել է նեոնացիստական խմբավորման:
Հիշեցնենք, որ Խաբարովսկում հարձակվել են Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանի վրա, ինչի հետևանքով զոհվել է գերատեսչության աշխատակիցը և այցելուներից մեկը: Հարձակում գործած անձը ոչնչացվել է: