Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ազգ-բանակը» չի տալիս հավելյալ իշխանական հնարավորություններ. Մոդեստ Կոլերով

«Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը ընդհանուր առմամբ դրական է գնահատում Հայաստանում «ազգ-բանակ» մոդելը ներդնելու գաղափարը՝ ասելով, որ եթե այն իսկապես ազդեցություն ունենա, ապա կհանգեցնի փոփոխությունների Իսրայելի օրինակով:

Խոսելով հարցի շուրջ՝ Կոլերովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե «ազգ-բանակ» կոնցեպտը ծնվել է 18-րդ դարի վերջին. այն ստեղծել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը. «Կարելի է ասել, որ սա ցանկացած ժամանակակից հասարակության ֆունդամենտալ սկզբունքն է: Որևէ մեկը նոր բան չի հորինել:»

Քաղաքագետը քաղաքական ենթատեքստ կամ քաղաքական հետևանքներ չի տեսնում Հայաստանում «ազգ-բանակ» մոդելի կիրառումից՝ ներքաղաքական իմաստով կամ իշխանության ներսում զինվորական թևի ուժեղացման իմաստով, ասելով, որ այդ մոդելին անցնելու որոշման պատճառը արտաքին վտանգի ըմբռնումն է:

««Ազգ-բանակը» չի տալիս հավելյալ իշխանական հնարավորություններ: Այն ունի զուտ ռազմական բնույթ՝ մոբիլիզացիոն ռեսուրսի ավելացում: Եթե դա ինչ-որ կերպ անդրադառնա ռազմական գործի վրա, ապա կտանի փոփոխությունների իսրայելական օրինակով: «Ազգ-բանակի» ամենավառ օրինակը այդ փոքր երկիրն է, երբ բանակում ծառայում են բոլորը:

Կարելի է ասել՝ Իսրայելը այդ կոնցեպտի իդեալական օրինակն է: Հայաստանի ու Իսրայելի միջև շատ հաճախ են զուգահեռներ տարվում: Դրանք ճիշտ զուգահեռներ են: Ինչպես Իսրայելում, այնպես էլ Հայաստանում կա հսկայական սփյուռք, միություններ, այնպես որ՝ կարելի է համեմատել: Եվ, իհարկե, մենք բոլորս սպասում ենք լուրջ բարդությունների՝ կապված Թուրքիայի հետ, և հարկավոր է պատրաստ լինել դրան»,- նշեց Մոդեստ Կոլերովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում