Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արփինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստանում աղջիկների և կանանց իրավունքների ընդլայնում» թեմայով գիտաժողովին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 21-ին մասնակցել է «Հայաստանում աղջիկների և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնում» թեմայով գիտաժողովին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ամերիկյան համալսարանին միջոցառումը կազմակերպելու համար և կարևորել այս թեմայով գիտաժողով անցկացնելու գաղափարը:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝  ցանկացած պետության զարգացվածության չափանիշներից մեկը այդ հասարակության մեջ կանանց զբաղեցրած դիրքն է  ու նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը: «Մեզանից յուրաքանչյուրի համար կա կատարելության դերային մոդել՝ մեր մայրը, որից նախ և առաջ սովորում ենք հասարակության նկատմամբ վերաբերմունք»,- նշել է նախարարը և հավելել, որ մեր երիտասարդ պետությունը չի կարող իրեն նման «շքեղություն» թույլ տալ ու  հրաժարվել հայ աղջիկների ու կանանց ներուժն օգտագործելու հնարավորությունից:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այդ առումով հայ հասարակությունում առաջընթացն ակնհայտ է: «Որպես օրինակ նշեմ, որ Արդարադատության նախարարության կենտրոնական ապարատում աշխատում է 386 մարդ, որից 208-ը՝ աղջիկներ ու կանայք են: Նրանցից 35-ը զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, իսկ նախարարության աշխատողների մեծամանության տարիքը մինչև 40 տարեկան է»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ վիճակագրական այս թվերը դրական դինամիկա արձանագրող  փաստերի և քաղաքականության լուռ ապացույցներ են:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ իր համար հպարտության հիմքը զուտ թվերի դինամիկան չէ, այլ այն փաստը, որ այդ թվերից այն կողմ կրթված, պատասխանատու, փորձառու և նվիրված աղջիկներ ու կանայք են, որոնց ջանքերի արդյունքում հաջողությամբ կատարվել ու կատարվում են նախարարության առջև դրված մեծածավալ ու պատասխանատու աշխատանքները:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ուշադրության համար և գիտաժողովի մասնակիցներին մաղթել արգասաբեր աշխատանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում