Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Տոնավաճառների առևտրականները հանդիպում են վարչապետի օգնականի հետ. կորոշեն պայքարը շարունակել, թե՝ ոչ

Այսօր՝ ապրիլի 21-ին, Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում «Փեթակ», «Ֆիրդուսի», «Առինջ մոլ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցները: Նրանք բողոքում են հարկային բեռից, մասնավորապես, պահանջում են ազատել իրենց հարկերից: Առևտրի կենտրոնների աշխատակիցները պատմում են, որ արդեն մի քանի օր է հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տաղավարներում և հաճախորդների պայուսակներն են ստուգում, պահանջում են կտրոններ: Առևտրականների խոսքով, ապրանքների փաստաթղթավորումը լրացուցիչ հոգս է:

Առևտրականները նաև պահանջում են հանդիպում վարչապետի հետ: «Հարգելի՛ վարչապետ, վերջապես հարգեք մեզ, մենք էլ մարդ ենք, մեր իրավունքներն ունենք… Ձեր վարչության պետերը, նախարարներն ու փոխնախարարներն անհանգստացնում են մեզ, թույլ տվեք հանգիստ աշխատել,- բարձրախոսով դիմելով վարչապետին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Ակցիայի մասնակիցներն արձագանքեցին՝ վանկարկելով «հան-գիստ, հան-գիստ»: Նրանք նշում են, որ եթե վարչապետն իրենց չընդունի, նստացույց կանեն:

Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը առաջարկեց առևտրի կենտրոնների աշխատակիցներին գնալ ՊԵԿ, սակայն նրանք հրաժարվեցին:

Որպես բողոքի նշան՝ ակցիայի մասնակիցները որոշեցին քայլերթ անել Հանրապետության հրապարակում:

Տոնավաճառների աշխատակիցները համաձայնեցին հանդիպել ՀՀ վարչապետի՝ հարկային խնդիրները համակարգող օգնական Հայկ Զոհրաբյանի հետ՝ քննարկելու իրենց պահանջները:

Կառավարության շենք բարձրացան ցուցարարներից երեք հոգի, իսկ մյուսները ներքևում սպասում են: Քննարկումից հետո ցուցարարները կորոշեն պայքարը շարունակել, թե հեռանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում