Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերից մեկում ապրիլի 21-ին պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մահացած զինծառայողը 1986թ. օգոստոսի 30-ին ծնված Նարեկ Զավենի Հակոբյանն է:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն այլ մանրամասներ չի ներկայացրել: Նա ընդգծել է, որ զինծառայողի մահվան հանգամանքները պարզվում են: