Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 21-ին, քարոզչություն է իրականացրել Երևանի մետրոպոլիտենում։
Քարոզչությունը ուղիղ եթերով հեռարձակվել է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։ Նա դաշինքի մի քանի անդամների հետ բաժանել է իրենց բուկլետները՝ ուղևորներին դիմելով իրենց կարգախոսով՝ «Երևանցի՛ ջան, ելք կա»:
«Ես երևանցիներին խոստանում եմ, որ իմ քաղաքապետ ընտրվելու դեպքում մինչև 2022 թ. Երևանում կբացվի մետրոյի առնվազն մեկ կայարան»,– ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց նախընտրական ծրագրում մեծ տեղ են զբաղեցնում մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները։
Մանրամասները՝ տեսանյութում: