Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եթե չխաղար Մխիթարյանը. Մոուրինյոյի ամբիցիաները քանդում են «Յունայթեդը»

Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ դժվարությամբ հաղթահարեց բելգիական «Անդերլեխտի» արգելքը: Անգլիական թիմը ցուցադրեց թափթփված և անորակ խաղ: Դրա մեղավորը, շատերի կարծիքով, «Յունայթեդի» մի քանի ֆուտբոլիստներն էին, ովքեր չօգտագործեցին 7-8 իրական գոլային հնարավորություններ: Խոսքը վերաբերում է հատկապես Ռեշֆորդին, Իբրահիմովիչին, Պոգբային և Լինգարդին:

Կարող է տարօրինակ հնչել, բայց նշված ֆուտբոլիստներին անհաջող խաղի մեղավոր կոչելը պատեհ չէ: Պետք է գտնել պատճառը, թե ինչու Անգլիայի Պրեմիեր լիգայում «Չելսիի» դեմ փայլուն խաղից մի քանի օր հետո «Յունայթեդը» զարմացրեց վատ խաղով: Կրկին անգամ գլխավոր պատճառը Ժոզե Մոուրինյոյի սկզբունքներն ու ամբիցիաներն էին, որոնք դրսևորվեցին անգլիական թիմի մեկնարկային կազմի ընտրությամբ: «Չելսիի» հետ խաղից հետո երկրպագուները և բրիտանական մամուլը իրական հերոսներ էին դարձրել Ռեշֆորդին և Լինգարդին, ովքեր Իբրահիմովիչի և Մխիթարյանի բացակայության պայմաններում էապես նպաստեցին հաղթանակին: Ռեշֆորդ-Լինգարդ խաղային դուետը Մոուրինյոյի նորարարությունն էր, որը տպավորել էր շատերին:

Ֆուտբոլային վերլուծաբաններն ու փորձագետները կանխատեսել էին, որ «Անդերլեխտի» դեմ «Յունայթեդը» կխաղա Ռեշֆորդ-Իբրահիմովիչ-Մխիթարյան հարձակողական եռյակով: Կիսապաշտպանությունում մասնագետները տեսնում էին Էրերային, և Ֆելաինիին՝ հենակետային դիրքում, Պոգբային՝ առջևից կենտրոնական հատվածում: Ամբիցիաները Մոուրինյոյին թույլ չտվեցին Ռեշֆորդին և Լինգարդին դուրս թողնել հիմնական կազմից: Միևնույն ժամանակ նա չէր կարող պահեստայինների նստարանին թողնել Մխիթարյանին և Իբրահիմովիչին, ովքեր փայլուն հանդիպումներ էին անցկացրել Եվրոպայի լիգայում, և նրանց շնորհիվ էր թիմը հայտնվել քառորդ եզրափակչում:

Արդյունքում Մոուրինյոն բառի բուն իմաստով քանդեց «Յունայթեդի» հենակետային գոտին՝ մեկնարկային կազմից դուրս թողնելով «Չելսիի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հերոս Անդեր Էրերային, ինչպես նաև Ֆելաինիին: Հենակետային գոտում խաղաց միայն Մայքլ Կարիկը, ով լավագույն մարզավիճակում չէ և միայնակ չկարողացավ վերահսկել խաղը դաշտի կենտրոնում: Պոգբան փորձում էր օգնել Կարիկին, բայց Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը կրկին անգամ դանդաղ էր տեղաշարժվում: Էրերայի և Ֆելաինիի բացակայության պայմաններում հատկապես առաջին կեսում «Յունայթեդի» պաշտպանությունը մեծ ծանրաբեռնվածության տակ էր հայտնվել:

Նշենք, որ վնասվածքի պատճառով շարքից դուրս են կենտրոնական պաշտպաններ Սմոլինգն ու Ջոնսը: Այս հանգամանքը պետք է ստիպեր Մոուրինյոյին խաղալ երկու հենակետայինով, բայց…

Ստեղծված իրավիճակում հերթական անգամ «Յունայթեդին» օգնության հասավ Հենրիխ Մխիթարյանը, ով խաղում էր ենթահարձակվողի դիրքում: Կիսապաշտպանության տապալման պայմաններում մեր ֆուտբոլիստը ողջ հանդիպման ընթացքում ստիպված էր մասնակցել մրցակցի գրոհների կասեցման աշխատանքներին, միևնույն ժամանակ իր վրա վերցնել խաղը գրոհների ժամանակ: Մխիթարյանի՝ խաղադաշտում չլինելու դեպքում վստահաբար կարելի է ասել, որ «Յունայթեդը» կձախողվեր: Լրացուցիչ ժամանակում, երբ Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով լքեց խաղադաշտը, խաղադաշտում գործող գլխավոր ֆիգուրը Մխիթարյանն էր: Ողջ հանդիպման ընթացքում նրա փոխանցումների շնորհիվ դաշտի տերերի գրոհները սուր ընթացք էին ստանում: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստն անկասկած Հենրիխ Մխիթարյանն է:

«Ինչպիսի դրամա էր այս երեկո: Ինչպիսի գոլ խփեց Ռեշֆորդը: Ուրախ եմ խփածս գոլի համար: Ուրախ եմ, որ ևս մեկ քայլ կատարեցինք դեպի եզրափակիչ»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը:

Ինչևէ, Մոուրինյոն ամբիցիաների և մարտավարական սխալի հետևանքով զրկվեց առաջատար ևս երկու ֆուտբոլիստներից՝ Իբրահիմովիչից և պաշտպան Ռոխոյից: Լարվածության հետևանքով նրանք վնասվածք ստացան և փոխարինվեցին: Ըստ էության, նրանք շարքից դուրս են եկել երկար ժամանակով:

Արդեն ապրիլի 23-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի շրջանակներում մրցելու է «Բարնլիի» հետ, իսկ ապրիլի 27-ին կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին», որի հետ հանդիպումը կարող է վճռական դառնալ Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգրի համար պայքարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում